Ատլետիկն ու Վալենսիան արդյունավետ խաղում չպարզեցին հաղթողին 🎥
Իսպանական Լա լիգայի 22-րդ տուրի շրջանակում Բիլբաոյի «Ատլետիկը» սեփական հարկի տակ ընդունեց «Վալենսիային»։
Ողջ առաջին խաղակեղի ընթացքում հյուրերն ավելի ակտիվ էին և 5 անգամ կարողացան հարվածել մրցակցի դարպասի ուղղությամբ, որից 1-ը՝ դիպուկ, սակայն գրավել մրցակցի դարպասը չկարողացան։
Դրան հակառակ Մարսելինո Գարսիա Տորալի սաները պասիվ էին գրոհների կազմակերպման հարցում և առաջին 45 րոպեների ընթացքում ոչ մի հարված մրցակցի դարպասին այդպես էլ չկատարեցին։
Այնուամենայնիվ, խաղի 43-րդ րոպեին «Ատլետիկի» եզակի գրոհներից մեկի ժամանակ հյուրերի պաշտպան Ուգո Գիլյամոն Սանմարտինը գրավեց սեփական դարպասը՝ բացելով հանդիպման հաշիվը՝ 1։0։
Ստացվում է՝ որ տանտերերը գնացին ընդմիջման հաշվի մեջ նվազագույն առավելությամբ՝ այդպես էլ չկատարելով և ոչ մի դիպուկ հարված մրցակցի դարպասին։
Երկրորդ խաղակեսը թիմերն ավելի ակտիվ սկսեցին․ գրոհների և վտանգավոր հարվածների պակաս չէր զգացվում։
Հանդիպման 66-րդ րոպեին հյուրերի հերթական գրոհը վերջապես ավարտվեց դարպասի գրավումով։ Կարլոս Սոլերի փոխանցումը արդյունավետ եզրափակեց «չղջիկների» բրազիլացի պաշտպան Գաբրիելը։
Այս գոլից հետո խաղն ավելի հանդարտ բնույթ ստացավ․ թիմերը, կարծես թե, համակերպվեցին ոչ-ոքի արդյունքի հետ։
Այս խաղից հետո «Ատլետիկը» վաստակեց իր 25-րդ միավորը և հանգրվանեց Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականում։
«Վալենսիան» 14-րդն է․ ակումբն ունի 24 միավոր։
# Գաբրիել, Լա լիգա, Կարլոս Սոլեր, Մարսելինո-Գարսիա-Տորալ, Ուգո Գիլյամոն Սանմարտին