Բերնարդու Սիլվան որակազրկվել է մեկ խաղով

Բերնարդու Սիլվան որակազրկվել է մեկ խաղով

14/11/2019 - 21:22

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի կողմից «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան որակազրկվել է մեկ խաղով՝ իր թիմակից Բենժամեն Մենդիի հասցեին արված tweet-ի համար։ Այս մասին տեղեկացնում է ասոցիացիայի պաշտոնական կայքը։

Սիլվան Tweet-ի միջոցով կատակել էր Մենդիի հետ՝ նրան համեմատելով շոկոլադի մեջ գետնանուշ արտադրող իսպանական բրենդի թալիսմանի հետ։  Չնայած հումորային գրառմանը, որին Մենդին նույնպես ֆումորով էր արձագանքել, երկրպագուները պորտուգալացի խաղացողին մեղադրեցին ռասիզմի մեջ, իսկ ՖԱ-ն հետաքննություն սկսեց պորտուգալացու դեմ։

Ավելի վաղ նշվում էր, որ պորտուգալացուն սպառնում էր 6-խաղյա որակազրկվում, սակայն, ՖԱ-ն, ի վերջո, որոշեց Բերնանդուին պատժել միայն մեկ խաղով և տուգանել 58 հազար Եվրոյով։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023