Բերման է ենթարկվել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը
Քիչ առաջ հայտնի է դարձել, որ բերման է ենթարկվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը։
Այս մասին տեղեկանում ենք Հայրապետյանի փաստաբան Արամ Մակինյանի facebook-յան գրառումից։ Նա գրել է․
«Հրատապ
Քրեական ոստիկանության դիմակավորված ծառայողներն առանց պատշաճ հիմնավորման բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին:
Գնում եմ այնտեղ՝ Նալբանդյան 130»։