Բերբատով․ «Ռոնալդուի ցանկացած մարզում նման էր պատերազմի»
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Դիմիտար Բերբատովը կիսվել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ ունեցած հիշողություններից, ում հետ մանկունյական ակումբի կազմում հանդես է եկել 2008/09 մրցաշրջանում, ինչից հետո պորտուգալացի ֆուտբոլիստը տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ»։
«Ես այն երջանիկներից մեկն եմ, ում բախտ է վիճակվել մարզվել Ռոնալդուի կողքին։ Նրա ցանկացած մարզում նման էր պատերազմի, սակայն, ես չեմ մտածում, որ միշտ հաղթելու ցանկությունը վատ է։
Ռոնալդուն լավ տղա էր, ուրախ և ընկերասեր, սակայն նույնիսկ սուրբծննդյան տոների հավաքույթներին և խնջույքներին նա պահպանում էր պրոֆեսիոնալիզմը։ Նման հավաքույթների ժամանակ ես երբեք չեմ տեսել, որ նա ալկոհոլ օգտագործի։
Նա անհավանական կերպով հոգ է տանում ինքն իր մասին։ Ռոնալդուն բոլորից շուտ էր ժամանակում մարզմանը և բոլորից ուշ էլ հեռանում էր։ Մարզման ավարտից հետո նա գնում էր մարզասրահ, իսկ անյուհետև, հնարավոր է, նորից դուրս գար դաշտ և մարզեր հարվածները, դրանից հետո էլ լողավազն էր գնում։ Նա անհավանական մոտիվացված էր, որպեսզի դառնա ամենալավը»,- բուլղարացի նախկին հարձակվողի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ Դիմիտար Բերբատովը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2008-2012 թվականներին։ Մանկունյական ակումբի կազմում նա անցկացրել է 149 հանդիպում՝ դառնալով 56 գոլի և 27 գոլային փոխանցման հեղինակ։ Այդ ընթացքում նա երեքական անգամ դարձել է Պրեմիեր լիգայի չեմպիոն և Անգլիայի սուպերգավաթակիր, մեկական անգամ էլ՝ աշխարհի ակումբային չեմպիոն և Անգլիայի լիգայի գավաթակիր։
# Դիմիտար Բերբատով, Կրիշտիանու-Ռոնալդու, Մանչեսթեր-Յունայթեդ