Բետիսը հույս ունի մոտակա 2 օրերին իրականացնել Ֆեկիրի տրանսֆերը
«Լիոնի» կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրը մոտ է «Բետիս» տեղափոխվելուն:
Ինչպես հայտնում է RMC Sport-ը, ֆրանսիական ակումբը թույլ է տվել 26-ամյա ֆուտբոլիստին մեկնել Սևիլիա քննարկելու գործարքի մանրամասները:
Սպասվում է, որ ակումբները ֆինանսական հարցերը կհամաձայնեցնեն մոտակա 2 օրվա ընթացքում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բետիսը» Ֆեկիրի համար առաջարկում է 20 մլն եվրո, իսկ «Լիոնը» պահանջում է 30 մլն եվրո:
Ֆրանսիական ակումբի կազմում անցած մրցաշրջանում անցկացրած 38 հանդիպումներում Ֆեկիրը խփել է 12 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում: