«Բետիսը» հանրահայտ լուսանկարում Մեսիին ու Ռոնալդուին փոխարինել է Իսկոյով և Անթոնիիով 📸
Իսպանիայի Լա լիգայի 26-րդ տուրում «Բետիսը» սեփական դաշտում 2:1 հաշվով անակնկալ հաղթանակ է տարել Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում։
Հանդիպումից հետո «Բետիսի» մամուլի ծառայությունը հրապարակել է ֆրանսիական Louis Vuitton նորաձևության տան հանրահայտ լուսանկարը, որտեղ Լիոնել Մեսիին և Կրիշտիանու Ռոնալդուին փոխարինել է ակումբի ֆուտբոլիստներ Իսկոյով և Անթոնիով։
32-ամյա Իսկոն «արքայական» ակումբի դեմ խաղում գոլային փոխանցում է կատարել Ջոնի Կարդոզոյին, ինչպես նաև խփել իր թիմի հաղթական գոլը։
«Բետիսում» վարձավճարով հանդես եկող Անթոնին նույնպես տպավորիչ հանդիպում է անցկացրել և կատարել գնդակի 6 խլում, առանցքային 2 փոխանցում, 39 փոխանցում` 35-ը ճշգրիտ, հաղթել 14 դիրքային պենայքարից 7-ում։
Անդալուզյան ակումբը հաղթանակից հետո վաստակել է 38 միավոր և բարձրացել 6-րդ տեղ, «Ռեալը» 54 միավորով երրորդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բետիս, Էնթոնի, Իսկո, Լա-լիգա, Լեո Մեսսի, Կրիշտիանու-Ռոնալդու, Ռեալ Մադրիդ