Բենֆիկայի անեծքի առեղծվածը
«Բենֆիկան» պորտուգալական և ընդհանրապես եվրոպական ֆուտբոլի ամենահայտնի և նույնիսկ՝ ամենատիտղոսակիր ակումբներից մեկն է, որն իր պատմության ընթացքում երկու անգամ նվաճել է նաև Եվրոպական չեմպիոնների գավաթը (խմբ․՝ Չեմպիոնների լիգան նախկին կոչվել է հենց այդպես), սակայն, 1962 թ․ ի վեր ակումբի վրա անեծք կա, որի մասին շատերն են լսել։
Սույն թվակականի այիսի 2-ին լրացավ անեծքի 59 տարին, ինչը պատշաճ առիթ է կրկին անդրադառնալու այդ պատմությանը։
1962 թվականի մայիսի 2-ին Ամստերդամի «Օլիմպիական» մարզադաշտում Եվրոպական Չեմպիոնների գավաթի շրջանակում հանդիպեցին «Բենֆիկան» ու Մադրիդի «Ռեալը»։
Խաղասկզբում «արքայական» ակումբը 2 գնդակի առավելություն ուներ, սակայն մեծն Էյսեբիոյի երկու գնդակները փոխեցին հանդիպման ընթացքը և պորտուգալական ակումբը կարողացավ հաղթել ընդհանուր 5։3 հաշվով։
Երկրորդ տարին անընդմեջ եվրոպական ամենահեղինակավոր տիտղոսը նվաճելուց հետո «Բենֆիկայի» հունգարացի մարզիչ Բելա Գուտման ակումբի ղեկավարությունից խնդրեց բարձրացնել իր աշխատավարձը, քանի որ 3 աշխատանքային տարիների ընթացքում նա թիմի թանգարանում ավելացրել էր 2 Եվրոպական չեմպիոնների գավաթ։ Բացի դրանից, նրա օրոք ակումբը ևս երկու անգամ դարձել էր Պորտուգալիայի չեմպիոն։
Ակումբի ղեկավարությունը հարկ չհամարեց բարձրացնել մարզչի աշխատավարձը և նրանց հարաբերությունները կտրուկ վատացան․ վիրավորված Գուտմանը հեռացավ ակումբից, բայց մինչ այդ հասցրեց անիծել՝ ասելով՝ «Առանց ինձ դուք 100 տարի ոչ մի միջազգային տիտղոս չեք նվաճի»։
Այդ օրից ի վեր պորտուգալական թիմը 5 անգամ խաղացել է Եվրոպական չեմպիոններ գավաթի, 3 անգամ էլ՝ ՈւԵՖԱ-ի գավաթի (Եվրոպա լիգայի) եզրափակչում և բոլորում պարտվել է։
Հավելենք , որ անծեքի 100 տարին լրանում է 2062 թվականին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բելա Գուտման, բենֆիկա, Եվրոպա-լիգա, Եվրոպական չեմպիոնների գավաթ, ՈՒԵՖԱ-ի գավաթ, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ