Բենջամին Մենդին անմեղ է ճանաչվել բռնաբարության երկու գործով
«Մանչեսթեր Սիթիի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Բենջամին Մենդին այսօր` հուլիսի 15-ին, անմեղ է ճանաչվել սեռական ոտնձգությունների գործով։
Դատարանը 28-ամյա ֆուտբոլիստին արդարացրել է բռնաբարության երկու գործով, որոնցից մեկը ենթադրաբար տեղի էր ուենցել 2018 թ. հոկտեմբերին, իսկ մյուսը` 2020 թ. հոկտեմբերին։
Հատկանշական է, որ դատարանի համար անմեղության բավարար ապացույց է եղել նաև այն հանգամանքը, որ մեղադրող կողմը չի ներկայացել դատական նիստերին։
Manchester Evening News-ը հայտնում է, որ երբ դատավորը կարդում էր վճիռը, Մենդին չի կարողացել զսպել հույզերն ու արտասվել է։
Նշենք, որ Մենդին սույն թվականի հունվարին արդեն արդարացվել էր բնռաբարության 7 դեպքի հետ կապված։
Մեկ դեպքի հետ կապված էլ նա արդարացվել էր 2022 թ. սեպտեմբերին։
Ավելացնենք, որ այս գործընթացն սկսվել էր դեռևս 2021 թ. օգոստոսից, ինչից հետո Բենջամին Մենդին պարբերաբար կալանավորվում էր և գրավի դիմաց ազատ արձկվում։
Հավելենք, որ Մենդին «Մանչեսթեր Սիթիի» շարքերը համալրել էր 2017 թվականին, որի կազմում անցկացրել է 75 հանդիպում` դառնալով 2 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆրանսիացի պաշտպանը «քաղաքաբնակների» կազմում վերջին անգամ պաշտոնական հանդիպման մասնակցել է 2021 թ. օգոստոսի 15-ին։
28-ամյա ֆուտբոլիստն ընդգրկված է եղել Ֆրանսիայի հավաքականի ԱԱ-2018-ի հայտացուցակում` դառնալով չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բենջամին Մենդի, Մանչեսթեր-Սիթի, Ֆրանսիայի հավաքական