Բենզեման , հնարավոր է, վերադառնա Ֆրանսիայի հավաքական
Ինչպես տեղեկացնում է Le Parisien-ը, «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման , հնարավոր է, վերադառնա Ֆրանսիայի հավաքական։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 33-ամյա հարձակվողը կընդգրկվի «եռագույնների» հայտացուցակում և հավաքականի հետ կմասնակցի Եվրո-2020-ին։
Հիշեցնենք, որ Կսրիմ Բենզեման Ֆրանսիայի հավաքական չի հրավիրվում 2015 թ․ հոկտեմբերից ի վեր հավաքականում իր խաղընկեր Մաթյո Վալբուենայի հետ ունեցած սկանդալային միջադեպից հետո։ Բենզեման Վալբուենային սպառնացել էր, որ կհրապարակի նրա մասնակցությամբ սեռական բնույթի ինչ-որ տեսանյութ։
Հավելենք, որ մինչ այս պահը Բենզեման Ֆրանսիայի հավաքականի կազմում անցկացրել է 81 հանդիպում՝ դառնալով 27 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դիդիե Դեշամ, ԵՎՐՈ-2020, Մաթյո Վալբուենա, Ռեալ Մադրիդ, Ֆրանսիայի հավաքական