«Բենզեման դարձել է ՀԱՄԱՍ-ի քարոզչության գործակալը». ԵԽ-ի պատգամավոր
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նադին Մորանոն քննադատել է «Ալ Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեմային, ով վերջերս միջազգային հանրության կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված ՀԱՄԱՍ խմբավորմանն աջակցող գրառում էր կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Գրելով դա` Բենզեման դարձել է ՀԱՄԱՍ-ի քարոզչության գործակալը, քանի որ այն հետապնդում է ոչ միայն Իսրայելի ֆիզիկական ոչնչացումը, այլև դա իրականացնում է միջազգային հասարակական կարծիքի միջոցով»,- նշել է Մորանոն, ում խոսքերը մեջբերում է Get French Football News-ը։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը, ով X-ի իր միկրոբլոգում ունի 20 մլնից ավելի հետևորդ, գրել էր հետևյալը.
«Մենք աղոթում ենք Գազայի բնակիչների համար, ովքեր կրկին դարձան անարդար ռմբակոծությունների զոհ, որը չի խնայում ո՛չ կանանց և ո՛չ էլ երեխաներին»։
Հավելենք, որ հոկտեմբերի 7-ից կրկին սրվել է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը. ՀԱՄԱՍ խմբավորումն այդ օրվա վաղ առավոտից հարձակման է անցել` Գազայի հատվածից ռմբակոծելով Իսրայելի տարբեր քաղաքներին։
Դրան ի պատասխան` իսրայելական կողմը հակառակ ուղղությամբ նույնպես ռմբակոծել է, ինչի հետևանքով երկու կողմն էլ արդեն ունեն հազարով զոհեր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Իթիհադ, Իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտ, Կարիմ Բեզեմա, ՀԱՄԱՍ, Նադին Մորանո