Բենզեմայի ֆանտաստիկ բենեֆիսը. Ալ Իթիհադը հաղթեց Աբհային 🎥
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 13-րդ տուրում «Ալ Իթիհադը» սեփական հարկի տակ մրցեց «Աբհայի» դեմ։
Գոլառատ խաղում «Ալ Իթիհադը» 4:2 հաշվով հաղթեց մրցակցին։
Հանդիպման հերոս դարձավ «Ալ Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման, ով դարձավ հեթ-տրիկի և մեկ գոլային փոխանցման հեղինակ` օգնելով աչքի ընկնել նաև Իգոր Կորոնադոյին։
Նշենք, որ Բենզեման «Ալ Իթիհադի» կազմում առաջին անգամ է դառնում հեթ-տրիկի հեղինակ և Պրո լիգայի շրջանակում անցկացրած 11 խաղում խփել է արդեն 8 գոլ։
«Աբհայի» կազմից աչքի ընկան Կարլ Տոկո Էկամբին ու Ֆահադ Ջումայահը։
Այս հաղթանակից հետո «Ալ Իթիհադը» վաստակեց 24 միավոր` բարձրանալով 5-րդ հորիզոնական։
«Աբահը», 13 միավորով, 13-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աբհա, Ալ Իթիհադ, Կարիմ Բեզեմա, Սաուդյան Արաբիայի Պրո լիգա