Բենզեմայի սուպեր բենեֆիսն ու «Ալ Հիլալի» ջախջախիչ հաղթանակը 🎥
Սաուդյան Արաբիայի Պրո լիգիայի 29-րդ տուրում «Ալ Հիլալը» սեփական դաշտում 6:0 հաշվով ջախջախել է «Ալ Խոլուդին»։
Տանտերերից փայլել է «Ոսկե գնդակի» 2022թ. դափնեկիր Կարիմ Բենզեման, որը խփեց երեք գոլ, կատարեց մեկ ասիստ։
Ֆրանսիացի լեգենդար հարձակվողը Պրո լիգայի ընթացիկ մրցաշրջանի 20 խաղում 16 գոլ է խփել։ Նա 5-րդ տեղում է լավագույն ռնբարկուների պայքարում։
Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմից մեկական գոլ էլ խփեցին Մոթեբ Ալ Հարբին, Սալեմ Ալ Դավսարին և Մարկոս Լեոնարդոն։
«Ալ Հիլալը» 68 միավորով երկրորդն է, «Ալ Խոլուդը»` 26 միավորով 14-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml