Բեյլ․ «Չեմ հասկանում, թե ինչու է մարդկանց անհանգստացնում, որ գոլֆ եմ խաղում»
«Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը խոսել է հանրության՝ իր գոլֆ խաղալու կարծիքների մասին․
«Շատերին անհանգստացնում է այն, որ ես գոլֆ եմ խաղում։ Չեմ հասկանում, թե պատճառը ինչն է։ Ես խոսել եմ բժիշկների հետ, նրանք ասել են, որ դա նորմալ է։
ԶԼՄ-ները ստեղծել են այնպիսի տպավորություն, թե գոլֆն ինձ խանգարում է։ Շատերի կարծիքով ես չեմ հանգստանում և այդ պատճառով էլ ստանում եմ վնասվածքներ։ Գիտեմ, որ NBA-ի աստղ Ստիվեն Քարին գոլֆ խաղում է նույնիսկ խաղերի օրերին, իսկ ես խաղում եմ հանդիպումներից երկու օր առաջ։
Ես պարզապես սիրում եմ այդ խաղը։ Դա ինձ օգնում է շեղվել առօրյա կյանքից, այո՛, ինչու ոչ նաև ֆուտբոլից, ինչպես նաև բոլոր բացասական երևույթներից։ Գոլֆն ինձ օգնում է լինել ավելի թարմ, ավելի արագ մտածել, վերականգնել մտավոր կարողություններս։ Այն օգնում է ինձ ավելի լավ վերականգնվել և ավելի լավ կենտրոնանալ ֆուտբոլային հանդիպումների վրա»,- ուելսցի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ESPN-ը։
# Գարեթ-Բեյլ, Ռեալ Մադրիդ