Բեյլի ֆանտաստիկ պերֆորմանսը. Ուելսը գեղեցիկ comeback արեց🎥
Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 5-րդ տուրում Ուելսի հավաքականը E խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Բելառուսի ընտրանու դեմ։
Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 6-րդ րոպեին, երբ Գարեթ Բեյլը հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածն ու առաջ մղեց Ուելսի ընտրանուն։
Չնայած արագ բաց թողած գոլին` Բելառուսի հավաքականը չընկվճեց և նախքան ընդմիջման գնալն ոչ միայն հավասարեցրեց, այլև առաջ անցավ հաշվի մեջ։
Նախ 29-րդ րոպեին 11-մետրանոցից աչքի ընկավ Վիտալի Լիսակովիչը, ապա 31-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Պավել Սեդկոն։
Կողմերն ընդմիջման գնացին Գեորգի Կոնդրատևի սաների առավելությամբ` 2:1։
Ողջ երկրորդ կեսն անցավ հյուրերի առավելությամբ, ովքեր իրենց մեջ ուժ գտան և կարողացան comeback անել ու հաղթանակ կորզել։
Հանդիպման հերոսը դարձավ Գարեթ Բեյլը, ով 69-րդ ու 90+3-րդ րոպեներին դարձավ ևս երկոը գոլի հեղինակ, իր անվան դիմաց գրանցեց հեթ-տրիկ և 3:2 հաշվով կամային հաղթանակ պարգևեց Ուելսի հավաքականին։
Այս խաղից հետո E խմբի մրցաշարային աղյուսակն ստացավ հետևյալ տեսքը.
- Բելգիա – 10 միավոր
- Չեխիա – 7 միավոր
- Ուելս – 6 միավոր
- Բելառուս – 3 միավոր
- Էստոնիա – 0 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Բելգիայի հավաքական, Գարեթ-Բեյլ, Ուելսի հավաքական