Բեյլը գրեթե 2 տարի անց գոլի հեղինակ դարձավ Լա լիգայի շրջանակում🎥
Իսպանական Լա լիգայի 2-րդ տուրի շրջանակում «Ռեալը» հյուրընկալվելիս մրցում է «Լևանտեի» դեմ։
Հանդիպման 5-րդ րոպեին Կարիմ Բենզեմայի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Գարեթ Բեյլը` բացելով խաղի հաշիվը։
Հավելենք, որ ուելսցի վինգերը վերջին անգամ Լա լիգայում վերջին անգամ գոլի հեղինակ դարձել էր գրեթե 2 տարի առաջ։
Նրա վերջին գոլը Պրեմիերայի շրջանակում գրանցվել էր 2019 թ. սեպտեմբերի 1-ին, երբ դուբլի հեղինակ դարձավ «Վիլյառեալի» դեմ խաղում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գարեթ-Բեյլ, Լա-լիգա, Լևանտե, Ռեալ Մադրիդ