Բելինգհեմը կդառնա Ռեալի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բորուսիա Դորտմունդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Ռեալ Մադրիդի» կազմում:
Ըստ The Times-ի տեղեկությունների՝ ռուրյան ակումբն անգլիացի ֆուտբոլիստի վաճառքից ցանակնում է վաստակել նվազագույնը 130 մլն ֆունտ (148 մլն եվրո) ու սպասվում է, որ «սերուցքայինները» պատրաստվում են բավարարել «Բորուսիայի» ֆինանսական պահանջը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբը 19-ամյա կիսապաշտպանին առաջարկել է տարեկան 12 մլն ֆունտ աշխատավարձ:
Նշենք, որ եթե այս գործարքը կայանա, այն կդառնա «Ռեալի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը և կգերազանցի Էդեն Ազարի ռեկորդային ցուցանիշը:
2019թ. ամռանը մադրիդյան ակումբը բելգիացի վինգերի տրանսֆերի դիմաց «Չելսիին» վճարել է 115 մլն եվրո:
Հավելենք, որ Ջուդ Բելինգհեմը «Բորուսիայի» շարքերը համալրել է 2020 թ. հուլիսին, որի կազմում մինչ օրս անցկացրել է 130 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Էդեն-Ազար, Ջուդ Բելինգհեմ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ