Բելինգհեմը դարձել է Քիմ Քարդաշյանի ներքնաշորերի բրենդի դեմքը 📸
Մադրիդի «Ռեալի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը դարձել է ամերիկահայ դերասան, հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանի ներքնաշորերի SKIMS Mens բրենդի դեմքը։
Evening Standard պարբերականը լուսանկարներ է հրապարակել, որտեղ 20-ամյա ֆուտբոլիստը կիսամերկ է և գովազդում է Քարդաշյանի ընկերության ապրանքանիշը։
«Ջուդը միշտ ծագող աստղ է եղել ֆուտբոլային աշխարհում, բայց այս տարի նա իսկապես կուռք է դարձել, և նրա ազդեցությունը նոր սերնդի խաղացողների և երկրպագուների վրա անհերքելի է: Սա իսկապես հետաքրքիր պահ է մեր բրենդի համար, և այս արշավը համաշխարհային մշակութային երևույթներ ստեղծելու SKIMS-ի ունակության ևս մեկ օրինակ է, հատկապես սպորտում»,- նշել է Քարդաշյանը։
Ավելի վաղ SKIMS Mens-ը գովազդել է նաև Նեյմարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ռեալ Մադրիդ, Քիմ Քարդաշյան