Բելինգեմը կվիրահատվի ու երկար ժամանակ կբացակայի խաղադաշտից
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը կվիրահատվի, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Անգլիացի ֆուտբոլիստն արդեն տևական ժամանակ է ուսի շրջանում ցավերով է խաղում ու աշխարհի ակումբային առաջնությունում «Ռեալի» մրցելույթների ավարտից հետո կվիրահատվի։ Խնդրի կարգավորումը հնարավոր է միայն վիրաբուժական միջամտության միջոցով։
Վիրահատությունից հետո 21-ամյա Բելինգեմը խաղադաշտից կբացակայի 3 ամիս։
Աշխարհի ակումբային առաջնությունը կկայանա հունիսի 15-ից հուլիսի 13-ն ԱՄՆ-ում։ Կախված, թե երբ կլինի կիսապաշտպանի վիրահատությունը` նա իր թիմին կկարողանա օգնել միայն սեպտեմբերից կամ հոկտեմբերից։
Բելինգեմն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 51 խաղում 14 գոլ է խփել, կատարել 14 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Աշխարհի ակումբային առաջնություն, Ջուդ Բելինգհեմ, Ռեալ Մադրիդ, Ֆաբրիցո Ռոմանո