Բարսելոնան շարունակում է փայլել` ջախջախելով    Սևիլիային 🎥

Բարսելոնան շարունակում է փայլել` ջախջախելով Սևիլիային 🎥

21/10/2024 - 00:56

Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրում «Բարսելոնան» տանը մրցեց «Սևիլիայի» դեմ։

Հանդիպման գրեթե ամբողջ ընթացքում «բլաուգրանան» ուներ տոտալ առավելություն և մրցակցին հաղթեց 5:1 հաշվով։

Հանսի Ֆլիկի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձան Ռոբերտ Լևանդովսկին ու Պաբլո Տոռեն, մեկ գոլ խփեց Պեդրին։

Հյուրերից հեղինակության գոլը խփեց Ստանիս Իդումբոն։

«Բարսելոնան» 27 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, «Սևիլիան» 12 միավորով 13-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023