Բասկետբոլ. Հայաստանի հավաքականը ջախջախիչ հաղթանակ տարավ ընկերական խաղում 🎥

Բասկետբոլ. Հայաստանի հավաքականը ջախջախիչ հաղթանակ տարավ ընկերական խաղում 🎥

22/06/2024 - 11:03

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը միջազգային ընկերական մրցաշարում Լոս Անջելեսում մրցել է Գվատեմալայի թիմի դեմ։

Հայաստանի հավաքականը հաղթել է բոլոր քառորդներում` խաղը հաղթելով 32 միավորի տարբերությամբ` 89:57։

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է Հայաստանի հավաքականից Անդրե Սփայթ-Սկրտչյանը, որը վաստակել է 21 միավոր, 7 անգամ տիրել է օղակից անդրադարձած գնդակին, կատարել 4 արդյունավետ փոխանցում և 3 խլում։

Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 24-ին էլ ընկերական հանդիպում կանցկացնի Իռլանդիայի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023