Բարտոմեուն հրաժարական է տվել

Բարտոմեուն հրաժարական է տվել

27/10/2020 - 23:32

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն լքում է իր պաշտոնը։

57-ամյա ֆունկցիոներն իր տնօրենների խորհրդի հետ հրաժարական է տվել։ Այդ մասին տեղեկացնում են բազմաթիվ կատոլանական և միջազգային այլ ԶԼՄ-ներ։

Նման որոշում կայացվել է «Բարսելոնայի» ղեկավարների միջև տեղի ունեցած այսօրվա հանդիպումից հետո։ Հատկանշական է, որ երեկ Բարտոմեուն մամուլի ասուլիս է տվել և նշել, որ դեռևս չի պատրաստվում լքել իր զբաղեցրած պաշտոնը։

Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, տեղի ժամանակով 20։45 (Երևանի ժամանակով 23։45) Բարտոմեուն մամուլի ասուլիս պիտի տա, որպեսզի հայտնի իր կայացրած որոշման մասին։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023