«Բարսելոնան» հաղթեց 10 ֆուտբոլիստով մնացած «Ատլետիկոյին»` ամրապնդվելով առաջին տեղում 🎥
«Բարսելոնան» հաղթեց 10 ֆուտբոլիստով մնացած «Ատլետիկոյին»` ամրապնդվելով առաջին տեղում 🎥
05/04/2026 - 01:03

Իսպանիայի Լա լիգայի 30-րդ տուրի կենտրոնական խաղում «Բարսելոնան» մրցակցի դաշտում 2:1 հաշվով հաղթեց Մադրիդի «Ատլետիկոյին»։

«Ռոխիբլանկոսից» 39-րդ րոպեին հաշիվը հացեց Ջուլիանո Սիմեոնեն։ «Բլաուգրանայի» պատասխան գնդակը 42-րդ րոպեին խփեց Մարկուս Ռեշֆորդը։

Մադրիդյան գրանդը 45+7-րդ րոպեին մնաց 10 ֆուտբոլիստով. կոպիտ խաղի համար դաշտից հեռացվեց Նիկո Գոնսալեսը։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում` 46-րդ րոպեին, կատալոնական գրանդի պաշտպան Ժերար Մարտինը նույնպես կարմիր քարտ ստացավ։

Այդուհանդերձ, հանդիպման գլխավոր մրցավար Մատեո Բուսկետսը դիտեց դրվագի տեսակրկնապատկերն ու փոխեց 24-ամյա ֆուտբոլիստի պատիժը` ցույց տալով նրան դեղին քարտ։

Քանակական առավելություն ստացած Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը խաղավերջում հաղթանակ կորզեց. 87-րդ րոպեին Ժոաու Կանսելուի կատարած հարվածից հետո տանտերերին փրկեց Խուան Մուսոն, բայց գնդակն անդրադարձավ Ռոբերտ Լևանդովսկուց` հայտնվելով «Ատլետիկոյի» դարպասում։

«Բարսելոնան» միավորների քանակը հասցրեց 76-ի ու առաջին տեղում է։ «Կապտանռնագույններն» օգտվեցին Մադրիդի «Ռեալի»` «Մալյորկայից» կրած սենսացիոն պարտությունից (1:2) և «արքայական» ակումբից առաջ անցան 7 միավորով։ «Ատլետիկոն» 57 միավորով 4-րդ տեղում է։

«Բարսելոնան» ու «Ատլետիկոն» օրեր անց նորից կհանդիպեն` ապրիլի 8-ին «Կամպ Նոու» ստադիոնում մրցելով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին մրցավեճում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026