Բարսեղյանի ֆանտաստիկ բենեֆիսը. Սլովանը խոշոր հաշվով հաղթեց Ժիլինային 🎥
Սլովակիայի Nike Liga-ի 26-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Ժիլինային»։
Հանդիպման հերոս դարձավ «Սլովանի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, ով դարձավ դուբլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ` օգնելով աչքի ընկնել իր խաղընկեր Նինո Մարչելիին։
Հայ ֆուտբոլիստը Սլովակիայի առաջնության 2023/24 մրցաշրջանում 25 խաղում խփել է արդեն 10 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։
Վլադիմիր Վայսի թիմը այս հաղթանակից հետո վաստակեց 66 միավոր և գլխավորում է Nike Liga-ի մրցաշարային աղյուսակը։ «Ժիլինան» ունի 44 միավոր և 3-րդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Nike Liga, Ժիլինա, Նինո Մարչելի, Սլովակիայի առաջնություն, Սլովան-Բրատիսլավա, Վլադիմիր Վայս, Տիգրան-Բարսեղյան