Բարսեղյանի նորամուտը. Սլովանը ՉԼ-ում մեկնարկեց ջախջախիչ պարտությամբ 🎥
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում Բրատիսլավայի «Սլովանը» հյուրընկալվելիս մրցեց Գլազգոյի «Սելթիկի» դեմ։
Շոտլանդիայի չեմպիոնը հանդիպման ամբողջ ընթացքում ուներ տոտալ առավելություն և Սլովակիայից ժամանած հյուրերին հաղթեց 5:1 հաշվով։
«Կելտերի» կազմից մեկական գոլ խփեցին Լիեմ Սքեյլզը, Կյոգո Ֆուրուհաշին, Արնե Էնգելսը, Դայզեն Մաեդան ու Ադամ Այդան։
«Սլովանի» պատմության առաջին գոլը Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում խփեց ավստրացի պաշտպան Կևին Վիմերը։
Վլադիմիր Վայսի գլխավորած թիմից հանդիպմանը մասնակցեց նաև հայ կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը` փոխարինվելով 77-րդ րոպեին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Չեմպիոնների-լիգա, Սելթիկ, Սլովան, Տիգրան-Բարսեղյան