Բարսեղյանի հերթական բենեֆիսը. Սլովանը հաղթեց գոլառատ խաղում 🎥
Սլովակիայի Nike Liga-ի 3-րդ տուրից հետաձգված խաղում Բրատիսլավայի «Սլովանը» մրցակցի դաշտում 3:2 հաշվով հաղթեց «Սկալիցային»։
«Սլովանի» կազմից հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց հայ կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը դարձավ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։
31-ամյա ֆուտբոլիստը Սլովակիայի առաջնությունում 11 խաղում խփել է 9 գոլ, կատարել 3 ասիստ։ Նա Nike Liga-ի լավագույն ռմբարկուն է։
Վլադիմիր Վայսի գլխավորած թիմը 28 միավորով երկրորդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Nike Liga, Սլովակիայի առաջնություն, Սլովան, Տիգրան-Բարսեղյան