Բարսեղյանի խաղընկերը խոշոր գումարով տեղափոխվել է Անգլիա
Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Դավիդ Ստրելեցը տեղափոխվել է «Միդլսբրո», հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը 5 տարվա պայմանագիր են ստորագրել։
Transfermarkt-ի տվյալներով` Չեմպիոնիփը ներկայացնող ակումբը սլովակ հարձակվողի տրանսֆերը գնել է 7,5 միլիոն եվրոյով։
Այս գործարքը դարձել է «Սլովանի» պատմության մեջ տրանսֆերի ամենաթանկ վաճառքն ու գերազանցել Անդրաժ Շպորարի ռեկորդը։ 2020 թ. հունվարին Լիսաբոնի «Սպորտինգը» սլովենացի հարձակվողին ձեռք էր բերել 6 միլիոն եվրոյով։
Դավիդ Ստրելեցը «Սլովանում» 170 խաղում 62 գոլ է խփել, կատարել 28 ասիստ։
Հիշեցնենք, որ «Սլովանում» հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դավիդ Ստրելեց, Հայաստանի-հավաքական, Միդլսբրո, Չեմպիոնշիփ, Սլովան, Տիգրան-Բարսեղյան, տրանսֆերներ