Բարսելոնան և ՊՍԺ-ն համաձայնության են եկել, որ Նեյմարը արժե 200 մլն եվրո
Լրագրող Գիլեմ Բալագեն պատմել է «Բարսելոնայի» և «ՊՍԺ»-ի միջև Նեյմարի տրանսֆերի համար ընթացող բանակցությունների մանրամասների մասին:
Ակումբները համաձայնության էին եկել, որ Նեյմարի տրանսֆերն արժե 200 մլն եվրո, սակայն կատալոնացիները չէն կարող վճարել ամբողջ գումարը և ցանկանում էին գործարքին միացնել իրենց 3 ֆուտբոլիստներին:
Սակայն Իվան Ռակիտիչը, Ուսման Դեմբելեն և Ժան Կլեր Տոդիբոն հրաժարվել են հեռանալ «Բարսելոնայից»:
Բացի այդ, ակումբների ղեկավարները չեն հանդիպել Մոնակոյում անցկացված Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության ժամանակ: