Բարսելոնան փորձում է ամեն կերպ գումար վաստակել Նեյամրի և Լաուտարոյի տրանսֆերների համար
«Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է վաճառել ակումբի կիսապաշտպան Արթուրին, չնայած, նա ցանկանում է մնալ ակումբում։
Ինչպես տեղեկացնում ESPN-ն, բրազիլացի կիսապաշտպանին գնահատել է 60 մլն եվրո, ում ծառայություններով վերջին շրջանում հետաքրքրված են «Տոտենհեմը» և «Յուվենտուսը»։ Նշվում է, որ խաղացողի վաճառքից ստացված գումարն օգտագործվելու է Նեյմարի և/կամ Լաուտարո Մարտինեսին ձեռք բերելու համար։
Չնայած այս զարգացումներին՝ Արթուրը մտադիր է մնալ «Բարսելոնայում»․
«Իմ գաղափարը պարզ է։ Ինձ հետաքրրքող միակ գաղափարը «Բարսելոնայում» մնալն է։ Ես այստեղ ինձ լավ եմ զգում, շնորհակալ եմ ակումբին և մարզչական շտաբին վստահության համար։ Թոփ ակումբներից միշտ էլ կա հետաքրքրվածություն, դա դրական է, սակայն, հուսով եմ՝ դեռևս երկար տարիներ հանդես կգամ «Բարսայի» կազմում։ Սա հենց այն ակումբն է, որի մասին երազել եմ»,- նշել է Արթուրը։
Հիշեցնենք, որ Արթուրը 2018 թվականի ամռանը 30 մլն եվրոյի դիմաց «Բարսելոնա» է տեղափոխվել բրազիլական «Գրեմիոյից»։
# Արթուր, Բարսելոնա, Լաուտարո Մարտինես, Նեյմար, տրանսֆերներ