Բարսելոնան փորձնական կազմով ոչ-ոքի խաղաց հետնապահի հետ ?
Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Ուեսկային»: Հանդիպումը գոլազուրկ ավարտ ունեցավ՝ 0:0:
«Բարսելոնան» գրեթե ամբողջովին փորձնական կազմում էր. դարպասում էր Տեր Շտեգենը, պաշտպանությունում նոր ապաքինված Ումտիտին էր և անծանոթներ Տոդիբոն և Մուրիլյոն: Կիսապաշտպանությունում էին Պուիգը, Վոգը. Ալենյան, Վիդալը: Հարձակման գծում խաղալու հնարավորություն էին ստացել Մալկոմը, Բոատենգը և վնասվածքից ապաքինված Դեմբելեն: Մեսսին, Սուարեսը բացակայել են հայտացուցակից, փոխարինման են մտել Կոուտինյոն, Արթուրը, Ալբան:
Կատալոնական թիմը հիմնականում վերահսկել է գնդակի տեղաշարժը, գոլային պահերը քիչ էին:
Այս ոչ-ոքիից հետո Վալվերդեի գլխավորած թիմը 74 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, «Ուեսկան» վերջինն է 25 միավորով:
# Բարսելոնա, Լա-լիգա