Բարսելոնան փոխանակում է առաջարկել Բորուսիա Դորտմունդին
«Բարսելոնան» մտադիր է նախքան տրանսֆերային պատուհանի ավարտը համալրում կատարել աջ պաշտպանի գոտում։
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, կատալոնական ակումբը հետաքրքրված է «Դորտմունդի Բորուսիայի» ֆուտբոլիստ Թոմա Մենյեի ծառայություններով։
Աղբյուրի փոխանցմամբ` «բլաուգրանան» դորտմունդյան ակումբին փոխանակում է առաջարկել և գործարքի մեջ պատրաստել է ներառել Սերժինիո Դեստի տրանսֆերային իրավունքները։
Նշվում է, որ «դեղինները» «Բարսելոնայի» առաջարկին դեռևս որևէ պատասխան չեն տվել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «իշամեղուները» չեն ցանկանում վաճառել բելգիացի պաշտպանին, քանի որ կարծում են` տրանսֆերային պատուհանի վերջին օրերին բարդ կլինի նրա համար փոխարինող գտնել։
Հատկանշական է, որ եթե «Բորուսիան», ի վերջո, որոշի վաճառել 30-ամյա պաշտպանին, ապա նրա տրանսֆերի դիմաց ցանկանում է վաստակել նվազագույնը 15 մլն եվրո։
Նշենք, որ Թոմա Մենյեն գերմանական ակումբի կազմում հանդես է գալիս 2020 թ. հուլիսից` անցկացրած 62 խաղում դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Բորուսիա-Դորտմունդ, Թոմա Մենյե, Սերժինիո Դեստ, տրանսֆերներ