Բարսելոնան ցանկացել է Դեմբելեին փոխանակել Դի Մարիայի հետ, սակայն մերժում է ստացել
Ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Բարսելոնան» ոչ մի կերպ չի կարողացել վաճառել Ուսման Դեմբելեին։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Խավի Միգելը, «Բարսելոնան» ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ բանակցել է ՊՍԺ-ի հետ։
Կողմերը քննարկել են հավանական փոխանակում իրականացնելու հարցը. կատալոնական ակումբը ցանկացել էր Դեմբելեին փոխանակել Անխել Դի Մարիայի հետ։
Այդուհանդերձ, «Պարի Սեն-Ժերմենի» ներկայացուցիչներն անմիջապես մերժել են «Բարսելոնայի» այդ առաջարկը։
Նշվում է, որ այդ գործարքների դիմաց կողմերից մեկը որևէ գումար չէր վճարելու. կատալոնական ակումբը ցանկացել է պարզապես փոխանակվել ֆուտբոլիստներով։
Հիշեցնենք, որ Ուսման Դեմնելեն 2022 թ. հունիսի 30-ից հետո դառնալու է ազատ գործակալ և, ամենայն հավանականությամբ, հաջորդ` ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփոխի ակումբային գրանցումը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անխել-դի-Մարիա, Բարսելոնա, Ուսման-Դեմբելե, ՊՍԺ, տրանսֆերներ