Բարսելոնան ցանկանում է վարձակալել Վալենսիայի հարձակվողին
«Վալենսիայի» 28-ամյա հարձակվող Ռոդրիգո Մորենոն կարող է հայտնվել «Բարսելոնայում»։
Sky Sports-ի լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի տեղեկություններով, կատալոնական ակումբը Իսպանիայի հավաքականի հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Լուիս Սուարեսը երկար ժամանակով շարքից դուրս է մնացել։
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, խաղացողի գործակալը՝ Ժորժե Մենդեշը, արդեն ժամանել է Վալենսիա՝ բանակցություններ վարելու նպատակով։ Աղբյուրի տեղեկություններով, «Բարսելոնան» արդեն ստացել է Ռոդրիգոյի նախնական համաձայնությունը։
«Բարսելոնան» ցանկանում է մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալել հարձակվողին, իսկ այնուհետև խոշոր գումարի դիմաց գնել նրա ամբողջական տրանսֆերը։ «Վալենսիան» իր հարձակվողի դիմաց ցանկանում է ստանալ 60 մլն եվրո։
# Բարսելոնա, Ռոդրիգո Մորենո, Վալենսիա, տրանսֆերներ