«Բարսելոնան» տուգանք չի վճարի «Մանչեսթեր Յունայթեդին»
«Բարսելոնան» Մարկուս Ռեշֆորդի տրանսֆերային իրավունքը չգնելու դեպքում տուգանք չի վճարի «Մանչեսթեր Յունայթեդին», հաղորդում է The Athletic-ը։
Նախապես հաղորդվել էր, թե վարձակալության ավարտին անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը ձեռք չբերելու դեպքում կատալոնական ակումբը «կարմիր սատանաներին» կվճարի 5 միլիոն եվրո տուգանք։
Հիշեցնենք, որ «բլաուգրանան» վերջերս է մինչև 2026 թ. հուլիսի 1-ը վարձակալել 27-ամյա ֆուտբոլիստին։ Վարձակալական պայմանագրի ավարտին «Բարսելոնան» կարող է 30 միլիոն եվրոյով գնել նրա տրանսֆերը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բարսելոնա, Մանչեսթեր Յունայթեդ, Մարկուս-Ռեշֆորդ, տրանսֆերներ