Բարսելոնան ստացել է ֆուտբոլի պատմության ամենախոշոր հովանավորչական առաջարկը
«Բարսելոնան», հնարավոր է, շուտով տիտղոսային նոր հովանավոր ունենա։
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, ընկերությունը, որի անունը չի բարձրաձայնվում, պատրաստ է կատալոնական ակումբին վճարել տարեկան 80 մլն եվրո, որպեսզի «բլաուգրանասի» բոլոր, այդ թվում նաև` մարզումային մարզաշապիկների վրա հայտնի տվյալ ընկերության անվանումը։
Հատկանշական է, որ եթե կողմերը հասնեն համաձայնության, ապա այն կդառնա ֆուտբոլի պատմության ամենախոշորը հովանավորչական գործարքը։
Նշենք, որ «Բարսելոնայի» ու ակումբի ներկայիս տեխնիկական հովանավորների` Rakuten-ի ու Beko-ի միջև գործող պայմանագրերն ավարտվում են 6 ամսից։
Ընդ որում` Rakuten-ը «բլաուգրանասին» տարեկան վճարում է միայն 55 մլն եվրո, այդ պատճառով էլ «կապտանռնագույնների» նախագահ Ժոան Լապորտան ցանկանում է ավելի շահավետ հովանավոր գտնել ակումբի համար։
Diaro Sport-ին հաջողվել է պարզել նաև, թե Լապորտան այդ հարցում որ ընկերությունների հետ է բանակցություններ վարում ներկա պահին։ Խոսքը VeganNation-ի, Polkadot-ի, Spotify-ի ու Tencent-ի մասին է և բացառված չէ, որ այս ընկերություններից մեկն է «Բարսելոնային» կատարել այդ խոշոր առաջարկը։
Palco23-ն էլ հայտնում է, որ ներկա պահին ամենախոշոր հովանավորչական պայմանագիրն ունի «Ռեալ Մադրիդը», որը Fly Emirates-ից տարեկան ստանում է մոտ 70 մլն եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Beko, Fly Emirates, Polkadot, Rakuten, Spotify, Tencent, VeganNation, Բարսելոնա, Ռեալ Մադրիդ