Բարսելոնան սկզբունքային համաձայնություն ունի Չելսիի պաշտպանի հետ
«Բարսելոնան» անում է ամեն ինչ, որպեսզի համալրում ունենա պաշտպանությունում։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ժերար Ռոմերոն, կատալոնական ակումբը մոտ է «Չելսիի» պաշտպան Սեզար Ասպիլիկուետայի հետ պայմանագիր կնքելուն։
Աղբյուրի փոխանցմամբ` «բլաուգրանասը» պայմանագրի կնքման հարցում սկզբունքային համաձայնության է հասել 32-ամյա ֆուտբոլիստի հետ։
Նշենք, որ, եթե կողմերը, ի վերջո, հասնեն համաձայնության, ապա իսպանացի պաշտպանը «Բարսելոնայի» շարքերն անվճար կհամալրի 2022 թ. ամռանը, քանի որ նրա ու «Չելսիի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին։
Հաղորդվում է, որ միայն անձնական արտառոց խնդիրները կարող են խանգարել գործարքի վերջնական իրագործմանը։
Հավելենք, որ Ասպիլիկուետան Լա լիգայում հանդես գալու փորձ արդեն ունի, քանի որ 2007-2010 թթ. պաշտպանել է «Օսասունայի» գույները։
Նա Պրեիմերիայի շրջանակում անցկացրել է 99 հանդիպում և կատարել 3 գոլային փոխանցում։
Հիշեցնենք, որ Ասպին 2012 թ. օգոստոսից հանդես է գալիս «Չելսիում», որի կազմում մինչ օրս անցկացրել է 449 հանդիպում` դառնալով 14 գոլի և 59 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լա-լիգա, Չելսի, Սեսար Ասպիլիկուետա, տրանսֆերներ, Օսասունա