Բարսելոնան սահմանել է Ֆերրան Տորեսի հրաժարագինը
«Բարսելոնան» պատրաստ է վաճառել թիմի հարձակվող Ֆերրան Տորեսին։
Culemanía-ն, հղում կատարելով AS-ի լրագրող Խավի Միգելին, հայտնում է, որ իսպանացի հարձակվողն այն ֆուտբոլիստներից մեկն է, որից «բլաուգրանան» ցանկանում է բաժանվել։
Աղբյուրի փոխանցմամբ` 23-ամյա ֆուտբոլիստը չի մտնում «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Խավիի ծրագրերում։
Նշվում է նաև, որ Տորեսի վաճառքից «Բարսելոնան» ցանկանում է վաստակել նվազագույնը 25 մլն եվրո։
Հատկանշական է, որ կատալոնական ակումբը Տորեսի տրանսֆերի դիմաց 2022 թ. հունվարին «Մանչեսթեր Սիթիին» վճարել է 55 մլն եվրո։
Հավելենք, որ իսպանացի հարձակվողը «Բարսելոնայի» կազմում մինչ օրս անցկացրել է 64 հանդիպում` դառնալով 14 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լա-լիգա, Խավի, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ