Բարսելոնան սահմանել է Ժյուլ Կունդեի հրաժարագինը
Ինչպես արդեն հայտնել ենք, «Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն պատրաստ է հեռանալ ակումբից. վերջինս դժգոհ է, որ ակումբի գլխավոր մարզիչ Խավին իրեն հիմնականում խաղացնում է աջ պաշտպանի դիրքում:
Ըստ Relevo-ի լրագրող Տոնի Խուանմարտիի տեղեկությունների՝ «բլաուգրանան» ֆրանսիացի ֆուտբոլիստի վաճառքից ցանկանում է վաստակել նվազագույնը 80 մլն եվրո:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բավարիան», սակայն մյունխենյան ակումբի ներկայիս մարզիչ Թոմաս Տուխելը «Չելսին» մարզելու տարիներին Կունդեին դիտարկել է որպես աջ պաշտպանի ամրապնդման հիմնական թեկնածու:
Հատկանշական է, որ Կունդեն Ֆրանսիայի հավաքականում նույնպես հանդես է գալիս աջ պաշտպանի դիրքում:
Հավելենք, որ Ժյուլ Կունդեն ընթացիկ մրցաշրջանից առաջ է 50 մլն եվրոյի դիմաց «Սևիլիայից» տեղափոխվել «Բարսելոնա», որի կազմում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Թոմաս ՏՈւխել, Ժյուլ Կունդե, Խավի, Չելսի, տրանսֆերներ