Բարսելոնան սահմանել է Դեմբելեի հրաժարագինը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնան» Ուսման Դեմբելեի տրանսֆերի հարցում բանակցություններ է վարում ՊՍԺ-ի հետ։
Ըստ Marca-ի տեղեկությունների` կատալոնական ակումբն իր ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց ցանկանում է ստանալ նվազագույնը 20 մլն եվրո։
Լրագրող Ելենա Կոնդինսն էլ նշում է, որ այդ գործարքում հնարավոր է ներառվի նաև Մաուրո Իկարդին ու կողմերն իրականացնեն փոխանակում։
Հայտնի է, որ Դեմբելեն ամռանն ազատ գործակալի կարգավիճակով ՊՍԺ-ի շարքերը համալրելու գաղափարին արդեն բանավոր համաձայնություն է տվել, սակայն «բլաուգրանասը» ցանկանում է ֆրանսիացի վինգերին վաճառել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, որպեսզի նրան չկորցնի անվճար։
Հիշեցնենք, որ Ուսման Դեմբելեն 2022 թ. հունիսի 30-ից հետո դառնալու է ազատ գործակալ։ «Կապտանռնագույններն» ու Դեմբելեի ներկայացուցիչները նրա պայմանագրի երկարաձգման հարցում չկարողացան ոչ մի կերպ համաձայնության հասնել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ուսման-Դեմբելե, ՊՍԺ, տրանսֆերներ