Բարսելոնան սահմանել է Արաուխոյի հրաժարագինը
«Բարսելոնան» պատրաստ է տրանսֆերային առաջարկներ լսել ակումբի կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյի վերաբերյալ։
ESPN-ը հայտնում է, որ «բլաուգրանան» սահկանել է 25-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինն ու նրա վաճառքից ցանկանում է վաստակել նվազագույնը 100 մլն եվրո։
Նշվում է, որ Արաուխոյի շուրջ ստեղծված իրավիճակին հետևում է նվազագույնը մեկ անգլիական գրանդ, որի անունը չի բարձրաձայնվում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել Արաուխոյին իր շարքերում ցանկանում է տեսնել «Բավարիան»։
Արաուխոն 2023/24 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում` խփելով 1 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Ռոնալդ Արաուխո, տրանսֆերներ