Բարսելոնան ռեկորդային շահույթ է ունեցել կանանց թիմի ՉԼ հանդիպումից
Ապրիլի 27-ին «Բարսելոնայի» կանանց թիմը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում սեփական հարկի տակ մրցեց «Չելսիի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։
Կատալոնական ակումբն ընդհանուր դիմակայությունում հաղթեց 2:1 հաշվով` դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։
Ինչպես տեղեկացնում է RAC1-ը, «բլաուգրանան» այդ հանդիպման տոմսերի վաճառքից ռեկորդային շահույթ է ունեցել` աշխատելով 1.2 մլն եվրո։
Հանդիպմանը ներկա է եղել 72.262 հանդիսական։
Հավելենք, որ «Բարսելոնայի» կանանց թիմը երրորդ տարին անընդմեջ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։
Նախորդ դեպքերից մեկում «բլաուգարային» հաջողվել է տիրանալ բաձալի գավաթին` 2021 թ. եզրափակիչում 4:0 հաշվով կրկին հաղթելով «Չելսիին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Բարսելոնայի կանանց թիմ, Կանանց Չեմպիոնների լիգա, կանանց ֆուտբոլ, Չելսի, Չելսիի կանանց թիմ, Չեմպիոնների-լիգա