Բարսելոնան պատրաստ է Հալանդին դարձնել ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

Բարսելոնան պատրաստ է Հալանդին դարձնել ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

19/02/2022 - 17:05

«Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդի ապագան շարունակում է մնալ մշուշոտ։

Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, «Բարսելոնան» մտադիր է անել ամեն ինչ, որպեսզի ձեռք բերի նորվեգացի հարձակվողին։

Հաղորդվում է, որ կատալանոկան ակումբը պատրաստ է վճարել 21-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը, որը կազմում է 75 մլն եվրո։

«Բարսելոնան» ունի մի շարք փաստարկներ, որոնցով ակումբը ցանկանում է համոզել Հալանդին համալրել իր շարքերը։ «Բլաուգրանայի» գլխավոր փաստարկն այն է, որ նորվեգացի ֆուտբոլիստը լինելու է ակումբի նոր մարզական ծրագրի առաջատարն ու շրջապատված է լինելու երիտասարդ բազմաթիվ ֆուտբոլիստներով։

Կատալոնական ակումբը ցանկանում է նաև օգտվել այն հանգամանքից, որ մարկետինգային տեսանկյունից Հալանդի համար նույնպես շահավետ կլինի «Բարսելոնա» տեղափոխվելը, քանի որ «կապտանռնագույնները» միլիոնավոր հետևորդներ ունեն բոլոր սոցցանցերում և այդ ցուցանիշով լավագույններից մեկն են գրանդ ակումբների շրջանակում։

Ընդ որում, չնայած ֆինանսական խնդիրներին, «բլաուգրանան» պատրաստ է Հալանդի հետ կնքել 5 տարվա պայմանագիր` տարեկան 20 մլն եվրո աշխատավարձով, ինչը նրան կդարձնի ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։

Հիշեցնենք` ավելի վաղտ հայտնի էր դարձել, որ Էրլինգ Հալանդի ներկայացուցիչներն ու «Ռեալի» ղեկավարությունը ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում հասել են նախնական համաձայնության։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023