Բարսելոնան պատրաստ է խոշոր փոխանակում առաջարկել Նյուքասլին
«Բարսելոնան» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ամրապնդել կիսապաշտպանության կենտրոնը։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, «բլաուգրանան» լրջորեն հետևում է «Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարայեսի շուրջ զարգացումներին։
Աղբյուրի փոխանցմամբ` «կաչաղակները» ֆինանսական խնդիրների պատճառով, հնարավոր է, դիտարկեն բրազիլացի ֆուտբոլիստին վաճառելու տարբերակը։
Ինքը` Գիմարայեսը, մտադիր է կարիերայում քայլ առաջ կատարել և տեղափոխվել որևէ գրանդ ակումբ։
Հաղորդվում է, որ կատալոնական ակումբն արդեն սկսել է աշխատել 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ, սակայն հասկանում է, որ գործարքի հարցում համաձայնության հասնելը բավական բարդ է լինելու։
«Բարսելոնան» գործարքը գնահատում է մոտ 80 մլն եվրո, այդ պատճառով պատրաստ է նաև փոխանակում առաջարկել «Նյուքասլին»` ներառելով իր մի շարք ֆուտբոլիստների։
Ընդ որում, Գիմարայեսի ու «Նյուքասլի» միջև գործող պայմանագրում առկա է նաև հրաժարագնի մետ, որը կազմում է 115 մլն եվրո։
Հավելենք, որ բրազիլացի ֆուտբոլիստը «կաչաղակների» կազմում հանդես է գալիս 2022 թ. հունվարից` անցկացրած 86 խաղում դառնալով 11 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Բրունո Գիմարաես, Նյուքասլ, տրանսֆերներ