Բարսելոնան պատրաստ է երեք խաղացողի ներգրավել Լաուտարոյի տրանսֆերում
«Բարսելոնան» և «Ինտերը» շարունակում են բանակցել միլանյան ակումբի արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի շուրջ։ Կատալոնական ակումբը կարծես թե վճոռորոշ քայլեր է արդեն ձեռնարկում։
Ինչպես տեղեկացնում է Sky Sports Italia-ի լրագրող Ջիանլուկա դի Մարցիոն, «Բարսելոնան» չի պատրաստվում վճարել խաղացողի հրաժարագինը, որը կազմում է 111 մլն եվրո։ Կատալոնական ակումբը փոխանակում է աջարկում «Ինտերին»՝ գործարքում ներառելով նաև Արթուրո Վիդալին, Նելսոն Սեմեդուին ու Խունիոր Ֆիրպոյին։ Նշվում նաև, որ «Ինտերը» գործարրքից մտադիր է նվազագույնը վաստակել 90 մլն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Լաուտարո Մարտինեսը մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 16 գոլի հեղինակ։
# Արթուրո-Վիդալ, Բարսելոնա, Ինտեր, Լաուտարո Մարտինես, Խունիոր Ֆիրպո, Նելսոն Սեմեդու, տրանսֆերներ