Բարսելոնան պատմության վատագույն արդյունքը գրանցեց
Օգոստոսի 14-ին Լիսաբոնում կայացավ Չեմպիոնների 2019/20 մրցաշրջանի երրորդ քառորդ եզրափակչ հանդիպումը, որի շրջանակում «Բավարիան» 8:2 հաշվով քարուքանդ արեց «Բարսելոնային»։
Ինչպես տեղեկացնում է OptaJean-ը, կատալոնական ակումբն իր պատմության ընթացքում եվրագավաթային խաղերում 5 և ավելի գնդակ բաց է թողնում երրորդ անգամ, իսկ 8 գնդակ` առաջին անգամ։
«Բարսելոնան» ՈՒԵՖԱ-ի գավաթի 1976 թվականի խաղարկության ընթացքում 5:4 հաշվով պարտվել է Սոֆիայի «Լևսկիին», իսկ 1962 թվականին Տոնավաճառների գավաթի շրջանակում` 6:2 հաշվով «Վալենսիային»։
Աղբյուրի փոխանցմամբ` ո՛չ Չեմպիոնների գավաթի և ո՛չ էլ Չեմպիոնների լիգայի շրջանակում «Բարսելոնան» երբևէ նույնիսկ 5 գնդակ բաց չէր թողել։
# Բավարիա, Բարսելոնա, Չեմպիոնների-լիգա