«Բարսելոնան» պայմանագիր է համաձայնեցրել Նիկո Վիլիամսի հետ
«Բարսելոնան» ակտիվ քայլեր է ձեռնարկում` Բիլբաոյի «Ատլետիկի» վինգեր Նիկո Վիլիամսին ձեռք բերելու համար, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Բլաուգրանան» 22-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր է համաձայնեցրել, որն ուժի մեջ կլինի մինչև 2031 թ. հունիսի 30-ը ներառյալ։
Եթե Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի տեղափոխությունը կայանա, նա կատալոնական ակումբում կվաստակի տարեկան 6-7 միլիոն եվրո աշխատավարձ։
Այժմ «կապտանռնագույնները» տրանսֆերի հարցում բանակցում են և փորձում են լուծումներ գտնել Վիլիամսի` 58 միլիոն եվրո հրժարագնի վճարման հարցում։
Երիտասարդ ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել միայն «Բարսելոնա» ու կմերժի այլ ակումբներից ստացած առաջարկները։
Նիկո Վիլիամսն «Ատլետիկում» 167 խաղում 31 գոլ է խփել, կատարել 30 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ատլետիկ Բիլբաո, Բարսելոնա, Իսպանիայի հավաքական, Նիկո Վիլիամս, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո