Բարսելոնան չի ցանկանում առաջնությունն ավարտին հասցնել խտացված գրաֆիկով

Բարսելոնան չի ցանկանում առաջնությունն ավարտին հասցնել խտացված գրաֆիկով

23/04/2020 - 16:18

Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Բարսելոնայի» ղեկավարությունը և մարզչական շտաբը համաձայն չէ Լա լիգայի այն առաջարկի հետ, որ առաջնությունը վերսկսվելուց հետո պետք է խաղեր անցկացնեն երեք օրը մեկ։

Նման խիտ գրաֆիկով հանդես գալու դեպքում, մարզիչները ռոտիացիայի դիմելու ավելի քիչ հնարավորություն կունենան, իսկ դա կհանգեցնի նրան, որ բազմաթիվ հանդիպումներում ստիպված կլինեն հանդես գալ նույն խաղացողները, ինչն էլ կհանգեցնի վնասվածք ստանալու հավանականությունը։

Ակումբի ֆիզիոթերապևտները կարծում են, որ այդ ամենը կարող է հանգեցնել վնասվածքների համաճարակի։ Ըստ ֆիզիոթերապտևների՝ խաղացողների վերականգնման համար նվազագույնն անհրաժեշտ է 72 ժամ։

Նշվում է, որ պետք է հաշվի առնել նաև հոգեբանական գործոնը․ չէ՞ որ այդ կարճ ժամանակահատվածում ֆուտբոլիստները պետք է անցկացնեն աաջնության վռճորոշ հատվածը։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակի պատճաով Լա լիգան, ինչպես մյուս եվրոպական թոփ առաջնությունները, անորոշ ժամանակով դադարեցվել են։ Լա լիգան նախատեսված է վերսկսել մայիսի 29-ին։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023