Բարսելոնան չի կարողացել համաձայնության հասնել Վալենսիայի հետ
«Վալենսիայի» հարձակվող Ռոդրիգո Մորենոն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ չի տեղափոխվի կատալոնական «Բարսելոնա»։
Կատալոնական ակումբը որոշել է դադարեցնել բանակցությունները, քանի որ «Լոս չեսի» պահանջները համարվել են անընդունելի։
Բանակցությունները մեկնարկել երկուշաբթի՝ հունվարի 27-ին։ Ենթադրվում էր, որ կողմերը հունվարի 28-ի երեկոյան կհասնեն համաձայնության, սակայն «Բարսելոնայի» սպորտային տնօրեն Էրիկ Աբիդալն ու սպորտային տնօրեն Օսկար Գրաուն չեն կարողացել համաձայնության հասնել վալենսիական ակումբի ղեկավարության հետ։
Mundo Deportivo-ի տեղեկություններով, «Բարսելոնայի» ղեկավարությունն առաջարկել է գործարքի մեջ ներառել կա՛մ Մուսա Վագեին, կա՛մ Աբել Ռուիսին։ «Վալենսիան» էլ իր հերթին ցանկացել է պայմանագիր կնքել Նելսոն Սեմեդու կամ Կարլես Պերերսի հետ, բայց այդ պայմանը չի բավարերլ կատալոնական ակումբին։
# Աբել Ռուիս, Բարսելոնա, Էրիկ Աբիդալ, Կարլես Պերես, Նելսոն Սեմեդու, Ռոդրիգո Մորենո, Վալենսիա, տրանսֆերներ