Բարսելոնան չի կարողանում գնորդ գտնել Դեմբելեի համար
«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն, հնարավոր է, փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, կատալոնական ակումբը պատրաստ է նրանց բաց թողնել 60 մլն եվրոյի դիմաց։ Այդ ամենը ակումբը քննարկել է խաղացողի գործակալի հետ նախքան նրա վնասվածք ստանալը, սակայն ակումբը դեռևս չի կարողանում գնորդ գտնել, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված առաջած ճգնաժամի հետ, այդ իսկ ճատճառով, հնարավոր է, որ խաղացողը ևս մեկ տարի մնա Կատալոնիայի մայրաքաղաքում։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Դեմբելեին ձեռք է բերել 2017 թվականի ամռանը։ Այդ ժամանակ կատալոնական ակումբը «Բորուսիա Դորտմունդին» վճարել է 124 մլն եվրո և ցանկանում է հետ վերադարձնել իր վճարածի նվազագույնը կեսը։
# Բարսելոնա, Բորուսիա-Դորտմունդ, Ուսման-Դեմբելե, տրանս