Բարսելոնան չի կարող շրջանառությունից հանել «10» համարը
Լեո Մեսսիի հեռանալուց հետո «Բարսելոնան» ստիպված կլինի պարզել, թե ով է լինելու ակումբի նոր «10» համարը։
Ավելի վաղ ակնկալվում էր, և կային խոսակցություններ, որ կատալոնական ակումբը, ի նշան հարգանքի, շրջանառությունից կհանի «10» համարը, որի ներքո 13 տարի խաղացել է Լեո Մեսսին։
Սակայն, ինչպես տեղեկացնում է The Sun-ը, «Բարսելոնան», Լա լիգայի կանոնադրության պատճառով, չի կարող շրջանառությունից հանել անդ համարը։ Լա լիգան պարտադրում է, որ թիմերի հայտացուցակում գտնվող ֆուտբոլիստները կրեն 1-25 համարները։
Հիշեցնենք` օգոստոսի 5-ին հայտնի դարձավ, որ Լեո Մեսսին հեռանում է «Բարսելոնայից», քանի որ կատալոնական ակումբը, Լա լիգայի ֆինանսական անոնադրության և համակարգային խոչընդոտների պատճառով, չի կարող գրանցել նրա հետ կնքվելիք պայմանագիրը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am