Բարսելոնան չի ծրագրում պայմանագիր կնքել Ալվեսի հետ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, բրազիլացի հանրահայտ եզրային պաշտպան Դանի Ալվեսն իր ծառանություներն է առաջարկել «Բարելոնային» և ցանկանում է 2022 թ. հունվարից հանդես գալ նախկին ակումբի կազմում` պատրաստակամություն հայտնելով, որ պատրաստ է նվազագույն ֆինանսական պայմաններով պայմանագիր կնքել «բլաուգրանասի» հետ։
Սակայն, ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, կատալոնական ակումբը լրիվ այլ ծրագրեր ունի։
Բանն այն է` «Բարսելոնայի» մարզչական շտաբը կասկածում է, որ 38-ամյա պաշտպանի հետ պայմանագիր կնքելը դրական ազդեցություն կունենա թիմի համար, քանի որ նա խաղաժամանակ կխլի Սերժինիո Դեստից ու Օսկար Մինգեսայից։
Հաղորդվում է, որ «Բարսելոնայի» ղեկավարները շատ ջերմ վերաբերմունք ունեն Ալվեսի հանդեպ և նրան համարում են ակումբի պատմության լավագույն աջ պաշպտանը, սակայն, չնայած դրան, չեն ծրագրում պայմանագիր առաջարկել վետերան ֆուտբոլիստին։
հավելենք, որ ներկա պահին բրազիլացի պաշտպանը գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում և չի պատրաստվում մինչև 2022 թ. հունվար պայմանագիր կնքել որևէ ակումբի հետ։
Հիշեցնենք, որ Ալվեսը 2008-2016 թթ. արդեն հանդես եկել է «Բարսելոնայի» կազմում, որի մարզաշապիկով անցկացրել է 391 հանդիպում` դառնալով 21 գոլի և 101 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Դանի Ալվես, տրանսֆերներ